Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտադաշտում իրավիճակը շատ լուրջ է և ծանր. Կիևը հրատապ օգնության կարիք ունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մարտադաշտում իրավիճակը շատ լուրջ է և ծանր. Կիևը հրատապ օգնության կարիք ունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
16:32, 03 апрель 2024
Մարտադաշտում իրավիճակը շատ լուրջ է և ծանր Ուկրաինայի համար, Կիևը հրատապ օգնության կարիք ունի, Բրյուսելում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Իրավիճակը մարտի դաշտում շատ լուրջ է»,- ասել է նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն «տեսնում է ռուսական ուժերի մշտական կուտակում»։

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է ստանում Հյուսիսային Կորայից և Իրանից։ «Ուկրաինան հրատապ օգնության կարիք ունի»,- նշել է Ստոլտենբերգը։ «Մենք տեսնում ենք իրավիճակը մարտադաշտում, տեսնում ենք, թե որքան բարդ է այն, և ինչ պահանջներ են առաջադրվում Ուկրաինային։ Մենք բարձր ենք գնահատում այն ամենը, ինչ արել են ՆԱՏՕ-ի երկրները, բայց դա բավարար չէ, մենք պետք է ավելին անենք,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ուկրաինացիները ոչ միայն ավելի շատ օգնության կարիք ունեն, այլև ավելի երկարաժամկետ և կանխատեսելի օգնության, որպեսզի նրանք կարողանան ծրագրել հարձակողական գործողություններ»: Ստոլտենբերգի խոսքով՝ ուկրաինացիները պետք է «խնայեն հրետանային արկերը՝ բախվելով այնպիսի ուժի, որը զգալիորեն գերազանցում է նրանց հրետանային կրակի հզորությամբ»։

«Սա գինն է օգնության մատակարարման հետաձգման, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսում,- շարունակել է նա:- Կոնգրեսում համաձայնության բացակայությունը հետևանքներ ունի»: Ստոլտենբերգը Վաշինգտոնին կոչ է արել հնարավորինս արագ հավանություն տալ Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշին։