Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը մեղադրում է Իրանին՝ Կիպրոսի հրեաների վրա հարձակումներ պլանավորելու մեջ

Իսրայելը մեղադրում է Իրանին՝ Կիպրոսի հրեաների  վրա հարձակումներ պլանավորելու մեջ
Աշխարհ
15:48, 05 октябрь 2021
Իսրայելը մեղադրում է Իրանին՝ Կիպրոսում հրեաներին սպանելու ծրագիր ունենալու մեջ՝ այն բանից հետո, երբ այնտեղ ոստիկանությունը ձերբակալեց մի մարդու, ով ենթադրաբար վարձվել է հարձակումներն իրականացնելու համար, գրում է BBC-ին:

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Իրանի կողմից հրեա գործարարների դեմ, որոնք ապրում էին կղզում, ահաբեկչություն է կազմակերպվել: Սակայն նրա գրասենյակը հերքել է այն լուրերը, թե թիրախը եղել է հրեա միլիարդատեր Թեդդի Սագին:
Հրեանն իհարկե հերքել է Իսրայելի այս պնդումները:

«Այս ռեժիմը միշտ նման անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», - Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Իրանի դեսպանատանից պատասխանել են՝ Reuters լրատվական գործակալությանը:

Կասկածյալը, ինչպես ասում են, 38-ամյա ադրբեջանցի է, ով օգտվել է ռուսական անձնագրից: Նա ձերբակալվել էր մեկ շաբաթ առաջ Նիկոսիայում, ուր ժամանել էր Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային Կիպրոսից:

BBC-ի փոխանցմամբ՝ կան տեղեկություններ, որ 3 շաբաթ առաջ կասկածյալը ժամանել է Ռուսաստանից և գտնվել ոստիկանության հսկողության տակ: Ըստ կիպրական լրատվականների՝ նա ձերբակալվելիս իր մեքենայում ունեցել է  խլացուցիչով ատրճանակ, չնայած ոստիկանությունը չի հաստատում դեպքի մանրամասները:

Հանցագործության թիրախի մասին տեղեկությունները հակասական են: Համաձայն իսրայելական և կիպրական լրատվամիջոցների որոշ տեղեկությունների,  հրեա գործարարներից պարոն Սագին է թիրախավորվել, սակայն Իսրայելի վարչապետի գրասենյակը և պարոն Սագի Sagi Group- ընկերությունը հերքել են այս տեղեկությունը:

«Սա իրանական ահաբեկչական անհաջող փորձ է եղել: Սպանության թիրախը ոչ թե Թեդի Սագին է, այլ հրեաները՝ Կիպրոսում: Ցավոք, շատ հեշտ է հրապարակել կեղծ տեղեկություններ և վնասել մարդու անունը», -ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Իսրայելական որոշ ԶԼՄ -ների հաղորդագրություններ էլ  ենթադրում են, որ տեղի ունեցածը բիզնեսին առընչվող անհամաձայնությունների արդյուքն է, որոնց մասնակից է պարոն Սագին, ում ձեռնարկությունները կապ ունեն առցանց խաղերի և անշարժ գույքի հետ:

Նշենք, որ Իսրայելը նախկինում մեղադրել է Իրանին կամ նրա դաշնակից «Հեզբոլլահ» զինյալ խմբին արտասահմանում հրեաների դեմ հարձակումներ իրականացնելու կամ ծրագրելու մեջ: 2012 թվականին Կիպրոսը դատապարտեց «Հեզբոլլահի» մի անդամի՝ այնտեղ հրեաների վրա հարձակում պլանավորման համար: Նույն տարում՝ Բուլղարիան և Իսրայելը մեղադրեցին «Հեզբոլլահին» այնտեղ մահապարտ ահաբեկչություն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվեց հինգ հրեա և մեկ բուլղարացի:

Իրանն ու «Հեզբոլլահ» խումբը հերքել են միջադեպերին իրենց մասնակցության լուրերը: