Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ Ռուսաստանի դեսպանատունը փակելու և Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարելու կոչերին. Նուլանդ

ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ Ռուսաստանի դեսպանատունը փակելու և Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարելու կոչերին. Նուլանդ
Աշխարհ
13:31, 04 март 2022
Ամերիկյան վարչակազմը համաձայն չէ որոշ պաշտոնյաների կոչերին, ըստ որոնց, Վաշինգտոնում պետք է ՌԴ դեսպանատունը փակել և Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարել։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է «ТАСС»-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Նուլանդի խոսքով՝  Ռուսաստանը Վաշինգտոնում «երկու անգամ ավելի շատ դիվանագետներ ունի», քան ԱՄՆ-ը՝ Մոսկվայում, և իրենք պետք է դա հավասարեցնեն:

«Ինչ վերաբերում է ռուս ուսանողներին, մենք նրանց դեմ ոչ մի քայլ չենք արել, և դեմ ենք դրան»,- վստահեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը։