Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը Ուկրաինային 120 մլրդ դոլարի վնաս է հասցրել. վնասը գնալով աճում է

Ռուսաստանը Ուկրաինային 120 մլրդ դոլարի վնաս է հասցրել. վնասը գնալով աճում է
Աշխարհ
14:06, 14 март 2022
Ռուսաստանը Ուկրաինային 120 մլրդ դոլարի վնաս է հասցրել, և այդ գումարն աճում է։

Մարտի 13-ի դրությամբ Ռուսաստանը ուկրաինական ենթակառուցվածքներին ավելի քան 119 միլիարդ դոլարի վնաս է պատճառել։ Այս մասին ուկրաինական հեռուստաալիքների եթերում ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դենիս Կուդինը։

Նա հավելել է, որ ռազմական գործողությունների շարունակման հետ օրեցօր ավելանում է վնասի չափը։

Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում Ուկրաինայի ՀՆԱ-ի առաջին կորուստները էկոնոմիկայի նախարարությունը կսկսի հաշվել ապրիլին։

«Ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա մենք կկարողանանք տվյալներն ամփոփել միայն այն ժամանակ, երբ ավարտվի տնտեսության՝ ռազմական ռեժիմի անցնելուց հետո առաջին ամբողջական ամիսը։ Այսինքն՝ ապրիլին մենք կկարողանանք ամփոփել մարտի միջանկյալ արդյունքները, այնուհետև նշել որոշակի թվեր»,- ասել է Կուդինը։

Նա նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը Ուկրաինայում ռազմական գործողություններից վնասը դիտարկում է երկու մոտեցումներով. բացի ՀՆԱ-ի կորուստների հաշվարկից, նախարարությունը հաշվարկում է նաև երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասները։