Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից». Զելենսկի

«Մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից». Զելենսկի
Աշխարհ
12:45, 10 октябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակչության դեմ պատերազմի մեջ։

«Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրն է, 229 օր մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից: Ընդհանուր առմամբ ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են: Սպանել մարդկանց, ովքեր աշխատանքի են գնում են Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։ 

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ օդային տագնապը շարունակվում է ամբողջ Ուկրաինայում։

«Հրթիռներ են ընկնում։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Աղաչում եմ՝ մի լքեք ապաստարանները։ Պահպանեք ձեզ և ձեր հարազատներին։

Դիմանանք և կլինենք ուժեղ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։