Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին հրետակոծություններից հետո ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները միջուկային անմիջական սպառնալիք չեն հայտնաբերել

Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին հրետակոծություններից հետո ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները միջուկային անմիջական սպառնալիք չեն հայտնաբերել
Աշխարհ
12:33, 22 ноябрь 2022
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) ստուգման արդյունքներով՝ վերջերս տեղի ունեցած հրետակոծություններից հետո չեն արձանագրել միջուկային անվտանգության անմիջական սպառնալիք, ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: 

«Գլխավոր տնօրեն Գրոսին հայտարարել է, որ փորձագետները կարողացել են հաստատել՝ չնայած հրետակոծության լրջությանը, առանցքային սարքավորումները չեն վնասվել, և միջուկային անվտանգության անմիջական սպառնալիքներ չկան»,- ասվում է փաստաթղթում։ 

Սակայն, Գրոսիի խոսքով, անցած շաբաթ և կիրակի կայանի հրետակոծությունները ամենալուրջն էին վերջին ամիսներից ի վեր։

«Գլխավոր տնօրենը, հարվածների վերսկսման հետ կապված, ակտիվացրել է խորհրդակցությունները կայանի շուրջ անվտանգության գոտի հաստատելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին Գրոսին կոչ էր արել անհապաղ դադարեցնել ԶԱԷԿ-ի հրետակոծությունը: