Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Ղրղզստանի խորհրդարանի շենքում. Աշխատակիցները տարհանվել են

Հրդեհ Ղրղզստանի խորհրդարանի շենքում. Աշխատակիցները տարհանվել են
Աշխարհ
12:42, 25 ноябрь 2022
Ղրղզստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցներին սկսել են տարհանել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են խորհրդարանի աշխատակիցները։

«Նախնական տեղեկություններով՝ հրդեհը տեղի է ունեցել նկուղային հաստատությունում»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ տեղում աշխատում է հրշեջ վեց մարտական հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում էռազմավարական նշանակությանօբյեկտ։