Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Բաքվի շինանյութի շուկայում. տեսանյութ

Բաքվի շինանյութի շուկայում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կա մեկ տուժած։ 

Sputnik-ի փոխանցմամբ՝ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման հարցերով միավորման տվյալներով՝ հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է մինչ օգնության ցուցաբերումը։ Նախնական տեղեկություններով՝ նա սրտի նոպա է ունեցել։

Հրդեհի վայրում աշխատել են ԱԻՆ-ի ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և Ադրբեջանի ԱԻՆ Պետական հրշեջ ծառայության 85 աշխատակից։

Այժմ հրդեհը տեղայնացվել է, և հրդեհը ամբողջությամբ մարելու աշխատանքները շարունակվում են։ Քամու պատճառով հրդեհը տարածվել է ավելի քան 4 հազար քառակուսի մետր տարածքի վրա՝ հրդեհի տարածքում ստեղծելով երեք օջախ, հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Ճանապարհային երթևեկությունը մետրոյի երկու կայարանների ուղղությամբ սահմանափակված է։