Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր հրդեհ Թուրքիայում. հրկիզվել են 10 ֆաբրիկաներ. կան տուժածներ

Խոշոր հրդեհ Թուրքիայում. հրկիզվել են 10 ֆաբրիկաներ. կան տուժածներ
Տարածաշրջան
11:33, 02 август 2023
Այսօր մասշտաբային հրդեհ է տեղի ունեցել Թուրքիայի Բուրսա նահանգում։ Հրկիզվել է 10 ֆաբրիկա։ Հրդեհը հանգցնում են նաև օդից։ Արդեն հաղորդումներ կան մի քանի տուժածների մասին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհը մարելու համար, որը շարունակվում է ավելի քան 5 ժամ, ուղարկվել է 105 հրշեջ մեքենա և անձնակազմի 200 մարդ։ Գործի են դրվել 4 ուղղաթիռ և 2 հրշեջ ինքնաթիռ։

Մի քանի ժամ շարունակվող հրդեհը սկզբում բռնկվել է Բուրսայի Ինեգյոլ շրջանի ֆաբրիկաներից մեկում։ Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է կից 10 ֆաբրիկաների վրա, որոնց թվում կան մետաղի, կահույքի և տեքստիլի արտադրության ձեռնարկություններ։
Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած։