Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի Մանավգաթի շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Մանավգաթի շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան
20:12, 24 сентябрь 2021
Թուրքիայի Անթալիայի նահանգի  Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել:

Այժմ թուրքական պետությունը միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ հրդեհները չեզոքացնելու ուղղությամբ:
Նշվում է, որ հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել:
Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ. 8 ուղղաթիռ և 7 հրշեջ մեքենա: