Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալի Ասադովը վերանշանակվել է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում

Ալի Ասադովը վերանշանակվել է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում
Տարածաշրջան
12:26, 16 февраль 2024
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում վերանշանակելու հարցը։
Ասադովին առաջադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի Սահմանադրության 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միլլի Մեջլիսը Ադրբեջանի նախագահի առաջարկով համաձայնություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելուն։

Ասադովը «ամբողջ հոգով» շնորհավորել է Ադրբեջանի նախագահին նախագահական ընտրություններում «փայլուն և վստահ հաղթանակի» կապակցությամբ: 

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա հայտարարել է. «Առաջիկա ժամանակահատվածում կառավարության հիմնական առաջնահերթությունները կլինեն պաշտպանության և ազգային անվտանգության հետագա ամրապնդումը, տեխնոլոգիական զարգացումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման բարելավումը, սահմանների ամբողջականության ապահովումը»։