Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի դիվանագետները կվերադառնան Իրան՝ շուրջ մեկ տարվա գործունեության դադարից հետո

Ադրբեջանցի դիվանագետները կվերադառնան Իրան՝ շուրջ մեկ տարվա գործունեության դադարից հետո
Տարածաշրջան
10:33, 06 март 2024
Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների՝ առաջիկայում Իրան վերադարձի հարցում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարցը քննարկվել է Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպմանը սաուդյան Ջիդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում։
Հիշեցնենք. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ղեկավարը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին։