Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի նաև Ադրբեջան

Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի նաև Ադրբեջան
Տարածաշրջան
17:41, 13 март 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի նաև Ադրբեջան։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած այցի ընթացքում Լուի Բոնոն կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:

Այսօր Երևանում Լ. Բոնոն հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։