Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարածաշրջանի երկրները կարող են հույսը դնել Իրանի Զինված ուժերի վրա». Ռաիսի

«Տարածաշրջանի երկրները կարող են հույսը դնել Իրանի Զինված ուժերի վրա». Ռաիսի
Տարածաշրջան
17:38, 17 апрель 2024
 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են հույսը դնել Իրանի հզոր Զինված ուժերի վրա։ Ինչպես հայտնում է Mehr-ը, Իրանի նախագահը ելույթ է ունեցել Թեհրանում՝ Ազգային բանակի օրվան նվիրված շքերթում։

Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են բոլոր տեսակի դրոնների ու հրթիռների արտադրության մեջ։ Նա նշել է, որ իրենք ապահովում են անվտանգությունը և կատարում են «խաղաղապահների դեր տարածաշրջանում»։ Ռաիսին նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ կապերի փոխարեն տարածաշրջանի երկրները պետք է հույսը դնեն իրենց ակտիվներին և իսլամական ուժերին։ «Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի կարիք չկա»,- համոզված է Իրանի նախագահը։

Մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման, նա հայտարարել է, որ դա եղել է սահմանափակ ակցիա: Ռաիսին ընդգծել է, որ եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, ապա «այդ ռեժիմից ոչինչ չի մնա»։