Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանը բացահայտել է Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը». Թեհրանը նախազգուշացրել է Թել Ավիվին

«Իրանը բացահայտել է Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը». Թեհրանը նախազգուշացրել է Թել Ավիվին
Տարածաշրջան
17:45, 18 апрель 2024
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը և պատրաստ է ցանկացած պահի հարվածներ հասցնել դրանց՝ Թել Ավիվի ագրեսիայի դեպքում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) իրանական միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հարցերով ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։ Հաքթալաբը հայտարարել է, որ իրենք ակնթարթորեն հայելային հարված կհասցնեն Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում։

«Իրանն ի սկզբանե պատրաստ էր դիմակայել Իսրայելի սպառնալիքներին: Շնորհիվ պասիվ պաշտպանության ծրագրերի, ամենաժամանակակից սպառազինության միջոցների կիրառման, Իրանի ամբողջ տարածքում միջուկային օբյեկտների տարակենտրոնացման՝ մենք պատրաստ ենք դիմակայել Իսրայելի կողմից ցանկացած սպառնալիքի մեր միջուկային օբյեկտների նկատմամբ»,- Հաքթալաբի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։ Նա նաև նկատել է, որ իրանական կողմը կարող է վերանայել և շեղվել ավելի վաղ իրենց կողմից հայտարարված միջուկային դոկտրինից և քաղաքականությունից։