Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը ապրիլի 22-ին մեկնում է Մոսկվա՝ բանակցելու Պուտինի հետ

Ալիևը ապրիլի 22-ին մեկնում է Մոսկվա՝ բանակցելու Պուտինի հետ
Տարածաշրջան
16:54, 19 апрель 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլը և ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում։

Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում կատարել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։