Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա

Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա
Միջազգային
13:35, 18 февраль 2022
Հաջորդ շաբաթ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։ Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Անկալվում է, որ այս այցը «նոր հանգրվան է դառնալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»։

Հիշեցնենք՝ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հունվարի 18-ին։ Իսկ ահա ՌԴ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021թ․ նոյեմբերի 26-ին, երբ Սոչիում տեղի էր ունեցել ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ 

Աղբյուր՝ factor.am