Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կովկասում ստեղծվել է ապագա համագործակցության եզակի հնարավորություն, ինչից զրկված ենք եղել՝ ի տարբերություն Մերձբալթյան երկրների». Ալիև

«Կովկասում ստեղծվել է ապագա համագործակցության եզակի հնարավորություն, ինչից զրկված ենք եղել՝ ի տարբերություն Մերձբալթյան երկրների». Ալիև
Տարածաշրջան
10:55, 25 апрель 2024
«Այժմ Կովկասը համաշխարհային մասշտաբի տարածաշրջաններից մեկն է, որտեղ իրադարձություններն արագ են զարգանում, և դրանք ճիշտ հունով ուղղորդելու համար մենք պետք է գործենք առաջանցիկ։ Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել: Եթե դա անենք, մենք կպարտվենք։ Հիմա թուլանալու ժամանակը չէ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «COP29 և Կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։ Ալիևը հիշեցրել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո ինքն ասել է, որ իրենք տոնելու ժամանակ չունեն և չեն տոնել, այլ աշխատել են և շարունակում են դա անել, քանի որ դեռ շատ անելիքներ կան:

«Եվ ես կարծում եմ, որ այս օրակարգը կհանգեցնի անվտանգության միջոցառումների ավելացմանը Կովկասում, նկատի ունեմ Հարավային Կովկասում ամբողջությամբ, և հնարավորություններ կստեղծի առնվազն խորհրդակցությունների համար Հարավային Կովկասի երեք երկրների միջև, ինչը ապագա համագործակցության ճանապարհ կհարթի։ Կարծում եմ՝ սա հիմա եզակի հնարավորություն է։ Մենք դրանից զրկված ենք եղել Խորհրդային Միության փլուզումից ի վեր՝ ի տարբերություն Մերձբալթյան երկրների, որոնք սկսել են իրենց անկախ ճանապարհը խաղաղ միջավայրում, մինչ մեզ մոտ պատերազմներ էին։ Եվ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, նաև այն, ինչ դուք չեք տեսնում, աշխատանք կուլիսներում, նկատի ունեմ երկու երկրների ներկայացուցիչների միջև կոնտեքստը, քննարկումները դառնում են ավելի բաց, ավելի կառուցողական»:

Խոսելով սահմանների սահմանազատման մասին՝ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը իրենց շատ կառուցողական են պահում։ Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի միայն մի մասն է։ Սա արդյունք է, բայց այս արդյունքը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Ուստի այս հարցում մեզ անհրաժեշտ է կոնսոլիդացվել ու առաջ շարժվել»։