Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 500 տուժած․ Իրանում երկրաշարժի հետևանքները

Ավելի քան 500 տուժած․ Իրանում երկրաշարժի հետևանքները
Տարածաշրջան
13:30, 05 октябрь 2022
Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի Է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող Է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետեւանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ:
Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Young Journalists Club գործակալությունը տեղեկացրել Է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել Է 390 մարդ, նրանցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաեւ գլխի վնասվածքներով: Քաղաքում շուրջ 25 տուն ավերվել են կամ կիսով չափ, կամ ամբողջովին: Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքի մերձակայքում: Էպիկենտրոնը գտնվում Է 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: