Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը չի հաղթել. Թուրքիայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ

Էրդողանը չի հաղթել. Թուրքիայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ
Տարածաշրջան
11:25, 15 май 2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության գլխավորած դաշինքը խորհրդարանում ստանում է մեծամասնություն՝ ավելի քան 320 մանդատ։ Տեղեկությունը բխում է երկրում մասնակիցների քվեաթերթիկների 100%-ի նախնական արդյունքներից, հայտնում է Թուրքիայի պետական հեռուստատեսությունը։

Ըստ այդմ՝ Էրդողանը ստանում է ձայների 49,35 տոկոսը, նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոս։ Նրանք նախագահական մրցարշավում համարվում են գլխավոր մրցակիցները։

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար ձայների 50 տոկոսը։ Ավելի վաղ նշվել էր, որ եթե առաջին փուլում չպարզվի Թուրքիայի նախագահական մրցարշավի հաղթողը, ապա երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։