Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հասցեագրման հարցը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հասցեագրման հարցը
Տարածաշրջան
11:52, 21 июнь 2023
Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը: Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին: