Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պահանջում են երկրի քաղաքացիներից չնկարահանել զորքերի տեղաշարժը

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պահանջում են երկրի քաղաքացիներից չնկարահանել զորքերի տեղաշարժը
Տարածաշրջան
17:01, 06 сентябрь 2023
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին չնկարահանել և սոցիալական ցանցերում չհրապարակել Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժ պատկերող կադրեր։

«Բացարձակապես անթույլատրելի է այնպիսի նկարահանումների իրականացումն ու տարածումը, որոնք լուրջ վնաս են հասցնում Ադրբեջանի ազգային անվտանգությանն ու պաշտպանունակությանը, պետական գաղտնիք են պարունակում և վերաբերում են երկրի զինված ուժերին։ Ընդգծում ենք նաև նման անօրինական գործողությունների կանխամտածված կատարումը իրավական պատասխանատվություն է ենթադրում», - նշված է Ադրբեջանի Անվտանգության ծառայության հայտարարության մեջ։