Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պակիստանի նախկին վարչապետին և նրա կնոջը դատապարտել են 14 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետին և նրա կնոջը դատապարտել են 14 տարվա ազատազրկման
Մերձավոր Արևելք
11:40, 31 январь 2024
Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և նրա տիկնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և օտարերկրյա նվերների վաճառքի գործով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։

Ավելի վաղ Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։
 
Խանը ղեկավարել է Պակիստանի նախարարների կաբինետը 2018-ից 2022 թվականներին։ Կառավարության նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահություն հայտնելու հետևանքով։ 
 
Խանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 2022 թվականի մարտի 27-ին հրապարակայնորեն հայտարարել է, որ գաղտնագրված հեռագիր է ստացել Վաշինգտոնում Պակիստանի դեսպանից, որում, ըստ քաղաքական գործչի, ասվում էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հետ զրույցում «խորհուրդ են տվել վարչապետին հեռացնել իշխանություններից՝ նկատի ունենալով Ուկրաինայի հարցում նրա ռուսամետ դիրքորոշումը, որը դրսևորվել է 2022 թվականի փետրվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ»։