Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը բացատրություն է պահանջում Պակիստանի կառավարությունից

Իրանը բացատրություն է պահանջում Պակիստանի կառավարությունից
Տարածաշրջան
12:54, 18 январь 2024
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան շրջանի մերձակայքում՝ երկու երկրների սահմանին, Պակիստանի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալին։

Նրա խոսքով՝ «երկու տղամարդ հրթիռակոծության զոհ են դարձել»։ Նախկինում տարածված տեղեկատվության համաձայն՝ ավիահարվածների հետևանքով զոհվել են երեք կին և չորս երեխա։

Հաղորդվում է նաև, որ Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Պակիստանի զինված ուժերը բերվել են «չափազանց բարձր մարտական պատրաստականության»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում, ասվում է, որ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսլամական Հանրապետության տարածքի սահմանային շրջանում Պակիստանի հարձակումը. «Այս երկրի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը Թեհրանում կանչվել է ԱԳՆ՝ բողոքի նոտա ներկայացնելու և Պակիստանի կառավարությունից բացատրություն պահանջելու համար»։