Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Би-2» ռուսական ռոք խմբի անդամներին ձերբակալել են

«Би-2» ռուսական ռոք խմբի անդամներին ձերբակալել են
Ռուսաստան
15:00, 25 январь 2024
 
Թաիլանդում Պհուկետ կղզում համերգից հետո ձերբակալվել են «Би-2» խմբի անդամները աշխատանքային թույլտվության բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի տուրիստական ոստիկանության բաժնին։
 «Ոստիկանության աշխատակիցները չորեքշաբթի Պատոնգում  ձերբակալել են յոթ մարդու՝ մեկ իսրայելցու և վեց ռուսի, ձերբակալության պատճառը եղել է աշխատանքի թույլտվության բացակայությունը։ Խոսքը «Би-2» ռոք խմբի մասին է։ Նրանք պետք է տուգանք վճարեն, որի չափը կորոշի դատարանը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ նշելով, որ տուգանքը վճարելուց հետո երաժիշտները պետք է լքեն երկիրը։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ երաժիշտները գիշերել են խցում։

Դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվարի 26-ին։

«Би-2»-ի համերգները Պատայայում կայացել են հունվարի 22-ին, իսկ Պհուկետում՝ հունվարի 24-ին: