Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասպից ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներ

Կասպից ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներ
Ռուսաստան
11:08, 16 февраль 2024
Ռուսական փոքր չափերի նավը, որում եղել են երկու ուղևոր և նավապետը, շրջվել է Կասպից ծովում: Երկու մարդ անհետ կորել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությանը։

 «Նախնական տվյալներով՝ ափից մոտ 7 կմ հեռավորության վրա Կասպից ծովում նավարկելիս եղանակային պայմանների վատթարացման պատճառով նավը շրջվել է ալիքի հարվածից, և նավում գտնվող բոլոր անձինք հայտնվել են ջրի մեջ։ Ավելի քան 3 ժամ սառը ջրում մնալուց հետո երկու տղամարդ անհետ կորել է»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունում հստակեցրել են, որ անցնող նավը ափ է դուրս բերել ևս մեկ մարդու։ Նա հոսպիտալացված է։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Քննիչները կատարում են քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։