Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար. Ղազախստանի փոխարտգործնախարար

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար. Ղազախստանի փոխարտգործնախարար
Ռուսաստան
12:01, 29 февраль 2024
Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին, կառույցից դուրս գալու թեմային և համագործակցության հնարավոր սառեցմանը։

«Կա հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին. որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն, դե յուրե չի դադարեցնում անդամակցությունը ՀԱՊԿ-ին», ընդգծել է փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

«Կազմակերպությունն, իհարկե, շարունակում է իր գործունեությունը, նույնիսկ որոշ երկրներ դադարեցնում են իրենց մասնակցությունը։ Իսկ կազմակերպությունը ստեղծող պայմանագրում բոլոր պայմանները նշված են ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների դուրս գալու համար։ Այս պահին, ևս մեկ անգամ կրկնում եմ, որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել կազմակերպությանը իր մասնակցությունը կասեցնելու համար», - հավելել է Վասիլենկոն։