Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը նույնպես կարմիր գծեր չի ունենա այդ երկրների հետ». Պուտին

«Ռուսաստանը նույնպես կարմիր գծեր չի ունենա այդ երկրների հետ». Պուտին
Ռուսաստան
10:54, 13 март 2024
Այն երկրները, որոնք հայտարարում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարմիր գծեր չունեն, պետք է հասկանան, որ այդ դեպքում Ռուսաստանը նույնպես այդպիսի գծեր չի ունենա, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Խոսելով Եվրոպայի փոքր պետությունների մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանում նրանց հարգանքով են վերաբերվում՝ անկախ ամեն ինչից։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այդ փոքր պետությունները, որոնք կոչ են անում «խստացնել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և ձեռնարկել ինչ-որ ծայրահեղ միջոցներ, այդ թվում՝ զորքեր մտցնել և այլն», այն պետություններն են, որոնք իրենց վրա չեն զգա իրենց արած սադրիչ հայտարարությունների հետևանքները, և նրանք դա հասկանում են:

«Իսկ ահա նրանք, որոնք կարող են դա զգալ, իրենց շատ ավելի զուսպ են պահում: Եվ ճիշտ են»,- հավելել է ՌԴ նախագահը:
Այս առնչությամբ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի սահմանների մոտ կհայտնվեն ռուսական զորքերը և հարվածող համակարգերը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ֆինլանդիան նախկինում ունեցել են «ուղղակի կատարյալ» հարաբերություններ. երկու երկրները ոչ մի հավակնություն չեն ունեցել միմյանց նկատմամբ, հատկապես տարածքային, էլ չասած այլ ոլորտների մասին։

«Մենք նույնիսկ զորք չունեինք, բոլոր զորքերը հանել էինք այնտեղից՝ ռուս-ֆիննական սահմանից: Ինչո՞ւ նրանք դա արեցին: Դա բացարձակապես անիմաստ քայլ է իրենց կողմից սեփական ազգային շահերի ապահովման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, դա նրանց որոշելիքն է: Նրանք այդպես են որոշել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին:
Նա նշել է, որ Ռուսաստանը բավականին բարի և կայուն հարաբերություններ է ունեցել այդ երկրների հետ։

«Եվ կարծում եմ, որ նրանք ավելի շատ կշահեին, եթե չեզոքություն պահպանեին, քանի որ դա որոշակի առավելություններ է տալիս՝ թեկուզ որպես բանակցային հարթակ՝ նույն Եվրոպայում լարվածությունը թուլացնելու համար»,- հավելել է ՌԴ նախագահը։
Այսպես, օրինակ, Ռուսաստանը չի ներթափանցել Աֆրիկա և դուրս չի գցել Ֆրանսիային այնտեղից, աֆրիկյան առաջնորդներն իրենք էին ցանկանում աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ անկախ պետությունը ցանկանում է զարգացնել հարաբերությունները այլ երկրների իր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։

«Մենք նրանց՝ նախկին ֆրանսիացի գաղութատերերին այս երկրներում չենք դիպչել: Դե հա, ես դա ասում եմ նույնիսկ առանց հեգնանքի, քանի որ շատ երկրներում, որտեղ Ֆրանսիան պատմականորեն եղել է մետրոպոլիա, նրանց հետ այնքան էլ շատ չեն ցանկանում գործ ունենալ: Մենք դրա հետ կապ չունենք: Այդպես երևի ավելի հարմար է վիրավորվել որևէ մեկից՝ չտեսնելով սեփական խնդիրները»,- ասել է Պուտինը։ 

Նա համարել է, որ «նման սուր արձագանքը, որը բավականին զգացմունքային է Ֆրանսիայի նախագահի կողմից, կապված է այդ թվում նաև այն բանի հետ, ինչ տեղի է ունենում աֆրիկյան որոշ երկրներում»։

Եվ նրանց հետ, որոնց «քիթը կոկաինի մեջ է», ավելի հեշտ է պայմանավորվել, քան խելացի, վտանգավոր մարդկանց հետ, որոնք ազդում են հասարակության վրա, կարծում է Պուտինը։

«Նրանք, ովքեր ավելի խելացի են, սկսեցին մտածել այն մասին, որ անհրաժեշտ է փոխել ինչ-որ ռազմավարություն Ռուսաստանի Դաշնության հետ կապված: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան գաղափարներ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, այս հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու, փնտրելու համար, թե որտեղ են այստեղ Ռուսաստանի իրական շահերը: Դրանք, իմիջիայլոց, վտանգավոր մարդիկ են»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ մարդկանց դեմ, որոնք առաջնորդվում են նման ստոր սկզբունքներով, պայքարելն ավելի հեշտ է։ «Մեզ մոտ, հիշում եք, չէ՞, ինչպես էին ասում. ոմանց համար կենցաղային մակարդակով երջանկությունը բաղկացած էր «կուշտ ուտելուց, հարբելուց և քթում ծխախոտից»,- հիշեցրել է Պուտինը:

«Հիմա քիթը կոկաինի մեջ է, հա՞: Բայց կարևոր չէ, նմանների հետ ավելի հեշտ է: Իսկ խելացի մարդկանց հետ ավելի դժվար է, նրանք ավելի վտանգավոր են, քանի որ նրանք ազդում են հասարակության, այդ թվում՝ մեր գիտակցության վրա։ Նրանք իրենց կամքը նետում են մեզ համար գազարի տեսքով»,- պարզաբանել է Ռուսաստանի նախագահը։