Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհին չպետք է թելադրի մեկ երկիր, որն իրեն Երկրի վրա Աստծու ներկայացուցիչ է երևակայում. Պուտին

Աշխարհին չպետք է թելադրի մեկ երկիր, որն իրեն Երկրի վրա Աստծու ներկայացուցիչ է երևակայում. Պուտին
Աշխարհ
13:39, 07 сентябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում հայտարարել է, որ աշխարհը պետք է շատ ավելի արդարացի լինի և չհիմնվի մեկ երկրի թելադրանքի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բազմաբևեռության և աշխարհի մասին պատկերացումն այնպիսին է, որ աշխարհը պետք է լինի շատ ավելի արդարացի, աշխարհը չպետք է հիմնված լինի մեկ երկրի թելադրանքի վրա, որն իրեն երևակայում է որպես Տեր Աստծու ներկայացուցիչ Երկրի վրա և գուցե նույնիսկ ավելի բարձր ու իր ամբողջ քաղաքականությունը հիմնում է իր, իբր, բացառիկության վրա»,- նշել է ՌԴ նախագահը։ 

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում, հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ վարելու է անկախ քաղաքականություն և գնահատում է, երբ գործընկերները հավատարիմ են մնում այդ նույն ուղուն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքնիշխան պետություն է, որը միշտ պաշտպանելու է իր ազգային շահերը։

Մինչ այդ Պուտինը մեղադրել էր արևմտյան երկրներին Ուկրաինայից հացահատիկ արտահանելիս զարգացող երկրներին խաբելու մեջ։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրները մտածում են միայն իրենց շահերի մասին, «նրանք թքած ունեն զարգացող երկրների վրա»։