Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Մերձդնեստրում ՌԴ նախագահի ընտրություններ անցկացնելու համար

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Մերձդնեստրում ՌԴ նախագահի ընտրություններ անցկացնելու համար
Ռուսաստան
16:22, 19 март 2024
Մոլդովայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանին Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանի տարածքում ՌԴ նախագահի ընտրություններ անցկացնելու պատճառով։ Այս կապակցությամբ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ:

«Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության դեսպանին պաշտոնապես ծանուցվել է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Մոլդովայի Հանրապետության տարածքում պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պետք է լքի երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ չի ցանկանում տեսնել ռուսական պատվիրակությանը Քիշնևում կայանալիք FAO-ի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովը։