Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆրանսիացի զինծառայողների դագաղները կուղարկվեն Ֆրանսիա, և դա դաս կլինի Եվրոպայի տխմարների համար». Մեդվեդև

«Ֆրանսիացի զինծառայողների դագաղները կուղարկվեն Ֆրանսիա, և դա դաս կլինի Եվրոպայի տխմարների համար». Մեդվեդև
Ռուսաստան
14:59, 20 март 2024
Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների «ոչնչացումը», եթե նրանք այնտեղ հայտնվեն, «կդառնա գերկարևոր և ոչ ամենադժվար գործը» ռուսական բանակի համար։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի ֆոնին առ այն, թե ինքը չի բացառում Ուկրաինայում օտարերկրյա զորքեր կիրառելու հնարավորությունը։ 

«Ընդհանրապես գործի համար օգտակար կլիներ, որ անդադրում ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ։ Շատ խնդրահարույց է նման թվով զինվորականներին թաքցնելը, ուստի նրանց պլանաչափ ոչնչացման հարցը կլինի ոչ ամենադժվար, բայց կարևորագույն խնդիր։ Փոխարենն ի՜նչ օգուտ կլիներ»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ 

Նա ֆրանսիացի զինծառայողներին անվանել է «դժբախտ» մարդիկ։ «Այդ քանակի դագաղների դեպքում, որոնք Ֆրանսիա կուղարկվեն օտար հեռավոր երկրից, անհնար կլինի թաքցնել պրոֆեսիոնալ զինծառայողների զանգվածային մահը... Նրանց ոչնչացումը կլինի մեր Զինված ուժերի առաջնահերթությունն ու փառահեղ խնդիրը»,- ասել է Մեդվեդևը։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը կարծում է, որ «ֆրանսիացիների դագաղները» կդառնան «գիլյոտին» երկրի քաղաքական ղեկավարության համար՝ նրա ներկայացուցիչներին անվանելով «աքլորներ»։

Մեդվեդևը նաև հավելել է, որ ֆրանսիացի զինվորականների «մահը» դաս կլինի «Եվրոպայում անդադրում տխմարների համար»։