Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միր» քարտերի չընդունումը կապված է ԱՄՆ ճնշման հետ, ոչ թե Երևանի քաղաքականության. Պեսկով

«Միր» քարտերի չընդունումը կապված է ԱՄՆ ճնշման հետ, ոչ թե Երևանի քաղաքականության. Պեսկով
Ռուսաստան
15:07, 01 апрель 2024
Հայաստանի բանկերը ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի «աննախադեպ ճնշման» պատճառով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ բազմաթիվ երկրներ բախվում են ԱՄՆ աննախադեպ ճնշմանը՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի, պատժամիջոցների սպառնալիքի,- ասել է Կրեմլի խոսնակը։- Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը հեջավորելու համար»: Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման պատճառած վնասը «փոխհատուցելու» ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ճնշումը «չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը հեջավորելու և իրավիճակը շտկելու համար»։ «Կշարունակենք քննարկման ուղիները և փոխհատուցումն այն վնասի, որը բերում է ամերիկացիների այս աննախադեպ ճնշումը»,- հավելել է Պեսկովը։