Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն հրապարակել է կադրեր՝ «Իսկանդեր» համալիրով Ուկրաինայում վարձկանների բազային հասցված հարվածներից

ՌԴ-ն հրապարակել է կադրեր՝ «Իսկանդեր» համալիրով Ուկրաինայում վարձկանների բազային հասցված հարվածներից
Ռուսաստան
12:39, 25 март 2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի գործողությունը, որը, ըստ հաղորդագրության, ոչնչացրել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների ուսումնական բազան։

Տեսանյութում երեւում է 9M723 բալիստիկ հրթիռի արձակումը, ինչպես նաեւ «Իսկանդեր-Մ» համալիրից R-500 թևավոր հրթիռների արձակումը կայաններից։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրթիռները ոչնչացրել են 60 մետր երկարությամբ շենքը, որտեղ տեղակայված են եղել օտարերկրյա լեգեոնը և ուսումնական բազան։ Շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է: