Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են հայ–ադրբեջանական բանակցությունները

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են հայ–ադրբեջանական բանակցությունները
ԱՄՆ
13:04, 22 февраль 2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Anadolu գործակալության փոխանցմամբ` քննարկվող հարցերի թվում եղել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային այլ իրադարձություններ։

Քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։