Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը Բայդենին անվանել է «ծախված» և առաջարկել մտավոր կարողությունների թեստ հանձնել

Թրամփը Բայդենին անվանել է «ծախված» և առաջարկել մտավոր կարողությունների թեստ հանձնել
ԱՄՆ
10:57, 01 март 2024
Հանձնելով մտավոր կարողությունների երկու թեստ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին առաջարկել է նույնն անել։

«Ծախված Ջո Բայդենը պետք է հանձնի մտավոր կարողությունների թեստ: Միգուցե այս կերպ մենք կկարողանանք պարզել, թե ինչու է նա այդքան վատ որոշումներ կայացնում։ Ես հանձնել եմ երկու թեստ, և երկուսն էլ բարեհաջող։ Բոլոր նախագահները և բոլոր նրանք, ովքեր հավակնում են նախագահի պաշտոնին, անպայման պետք է նման թեստ հանձնեն»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում: 
Բժիշկ Քևին Օ’Քոնորը ԱՄՆ նախագահի հերթական բուժզննության արդյունքներով չորեքշաբթի օրը հրապարակել է եզրակացություն, համաձայն որի՝ Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։