Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդեմ TikTok-ի ԱՄՆ օրինագիծը հավանության է արժանացել և դեմոկրատների, և հանրապետականների կողմից

Ընդդեմ TikTok-ի ԱՄՆ օրինագիծը հավանության է արժանացել և դեմոկրատների, և հանրապետականների կողմից
ԱՄՆ
12:53, 14 март 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դրսևորել է հազվադեպ երկկուսակցական միասնություն՝ հավանության արժանացնելով ԱՄՆ տարածքում չինական TikTok հավելվածի աշխատանքը սահմանափակելու մասին օրինագիծը: Նախագիծը աջակցություն է ստացել 352 պատգամավորների կողմից, դեմ է արտահատվել 65-ը: Օրինագծի հակառակորդների թվում են 50 դեմոկրատներ և 15 հանրապետականներ, հաղորդում է CNN-ը։

Օրենսդիրները արտահայտվել են Apple-ի և Google-ի ամերիկյան խանութներում TikTok հավելվածի վաճառքի դադարեցման օգտին, եթե չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, TikTok-ը չվաճառի այլ սեփականատիրոջ: 

Սահմանափակումների կողմնակիցները հայտարարել են, որ TikTok-ը ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում: Չինաստանի կառավարությունը, նրանց խոսքով, կարող է օգտագործել հատուկ ծառայությունների մասին իր օրենքները ByteDance ընկերության դեմ՝ պարտադրելով նրան Չինաստանի իշխանություններին հանձնել TikTok-ից օգտվող ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալները։

Ներկա դրությամբ բազմաթիվ աղբյուրներ հայտնել են ByteDance-ի կապերի մասին Չինաստանի կառավարության հետ և քաղաքական գրաքննության կիրառման մասին: ByteDance-ը մի քանի անգամ հետաքննության է ենթարկվել ԱՄՆ-ում և այլ երկրներում: