Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սանկտ Պետերբուրգում այրվում են Wildberries-ի պահեստները. հրդեհի մակերեսը կազմում է մինչև 50.000 քմ

Սանկտ Պետերբուրգի պահեստային համալիրում բռնկված հրդեհի տարածքը հասել է 50 հազար քառակուսի մետրի, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ այրվում են պահեստներ՝ հազար քառակուսի մետր տարածքով: Ըստ Yandex Maps-ի: ծառայություն այդ հասցեում գործում են Wildberries պահեստները։ Ընկերությունից հաստատել են պահեստում բռնկված հրդեհի փաստը՝ հավելելով, որ աշխատակիցները տարհանվել են։

«Պահեստային համալիրում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 50 հազար քառակուսի մետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։