Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը քննում է Արծվիկ Մինասյանի բողոքը․Ուղիղ

Դատարանը քննում է Արծվիկ Մինասյանի բողոքը․Ուղիղ
---
11:54, 29 апрель 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում` դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դատախազության և Քննչական կոմիտեի որոշումների դեմ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն,  նշված միջադեպի ժամանակ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն։

Միջադեպից հետո  2020թ․ դեկտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Արծվիկ Մինասյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, համաձայն որի՝ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում ոստիկանության աշխատակիցներն առանց որևէ իրավական հիմքի բերման են ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին, ոստիկաններից մեկն էլ կոպիտ վերաբերմունք է դրսևորել իր նկատմամբ` վիրավորել իրեն, ապա բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարի 18-ին Արծվիկ Մինասյանը նաև այդ օրը տեղի ունեցած մեկ այլ դեպքի մասին է հաղորդում ներկայացրել, ըստ որի՝ Դեմիրճյան փողոցի հավաքը ցրելուն, ոստիկանությունից բացի, մասնակցել են կողմնակի անձինք, մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և ԱԱԾ ՊՊԾ պետը:

Մինասյանը միջնորդել էր իրավական գնահատական տալ ոստիկանների, ԱԺ պատգամավորի և ԱԱԾ ՊՊԾ պետի գործողություններին Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների լույսի ներքո:Սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր և Արծվիկ Մինասյանը դատարանում բողոքարկում է այդ որոշումը։

Դատարանը լսելով կողմերին է հայտարարեց, որ բողոքի քննությունն ավարտված է և որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչև ժամը 12․30-ը։