Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրները Լարսում առայժմ լուծված են․ այս տարի ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը աճել է 41 տոկոսով՝ հասնելով մոտ 5,7 մլրդ դոլարի․ Քերոբյան

Օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրները Լարսում առայժմ լուծված են․ այս տարի ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը աճել է 41 տոկոսով՝ հասնելով մոտ 5,7 մլրդ դոլարի․ Քերոբյան
Տնտեսություն
16:01, 18 декабрь 2023
«Օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրները Լարսում առայժմ լուծված են, այս պահին եղանակային խնդիր կա»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ 2023 թվականին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օր, քան նախկինում։

Քերոբյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը աճել է 41 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է. «Մոտ 5,7 մլրդ դոլարի է հասել այդ երկրների հետ առևտուրը։ Էապես աճել է առևտուրը Բելառուսի, Ղրղզստանի ու Ղազախստանի հետ»։

Քերոբյանը կարևորեց առևտրաշրջանառության դիվերսիֆիկացումը. «Պետք է այնպես անել, որ ցանկացած երկրի հետ առևտրաշրջանառությունը չգերազանցի առևտրի կամ արտահանման 20 տոկոսը»։

Հարցին, թե արդյոք նախարարը տեղյա՞կ է՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ԵԱՏՄ նիստին, Քերոբյանը նշեց, որ տեղյակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում