Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ամենաթանկ և ամենաէժան բազմաբնակարանները. Նախորդ տարվա համեմատ այս տարի գներն աճել են

Երևանում ամենաթանկ և ամենաէժան բազմաբնակարանները. Նախորդ տարվա համեմատ այս տարի գներն աճել են
Տնտեսություն
12:51, 08 апрель 2024
Երևանում այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել են բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները։ Civic.am-ը Վիճակագրական կոմիտեի՝ այսօր հրապարակված տեղեկանքից պարզեց, որ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները ամենաբարձրը Կենտրոն վարչական շրջանում են, ամենացածրը՝ Նուբարաշենում։ 
Կենտրոնում, ըստ այդմ, նախորդ տարի փետրվարին 1 քառ. մ մակերեսի հաշվարկով այդ գինը   795 հազար  300  դրամ էր, այս տարվա հունվարին՝ 900 հազար դրամ, իսկ ահա ս.թ. փետրվարին՝  903 հազար 500  դրամ։ 
Արաբկիրում 2023 թ. փետրվարին  555 հազար 500   դրամ էր, 2024 թ. հունվարին՝ 635 հազար դրամ, փետրվարին՝ 639  հազար 500   դրամ։ 

Ներկայացնում ենք մյուս վարչական շրջանների գները.

Քանաքեռ-Զեյթուն՝ 2023 թ. փետրվար՝  392 հազար դրամ, 2024 թ.  հունվար՝ 424 հազար 200  դրամ, փետրվար՝ 427  հազար 500 դրամ։ 

Նոր Նորք՝ 2023 թ. փետրվար՝  335 հազար 200   դրամ, 2024 թ. հունվար՝ 390 հազար դրամ, փետրվար՝  392  հազար 50  դրամ։ 
Ավան ՝ 2023 թ. փետրվար՝ 348  հազար 200  դրամ, 2024 թ. հունվար՝ 390 հազար դրամ, փետրվար՝ 393 հազար 200  դրամ։ 
Էրեբունի՝ 2023 թ. հունվար՝  348 հազար դրամ, 2024 թ. հունվար՝  400 հազար 100   դրամ, փետրվար՝ 402 հազար 300 դրամ։ 

Շենգավիթ՝ 2023 թ. փետրվար՝  350  հազար դրամ, 2024 թ. հունվար՝ 391 հազար դրամ, փետրվար՝   393 հազար դրամ։ 

Դավթաշենում էլ   2023 թ. փետրվարին  1 քառ. մ մակերեսի հաշվարկով բնակարանների միջին գինը 405 հազար 500   դրամ էր, 2024 թ. հունվարին՝ 466 հազար   500  դրամ, փետրվարին՝ 470 հազար դրամ, Աջափնյակում՝ 2023 թ. փետրվարին 364 հազար 500   դրամ էր, 2024 թ. հունվարին՝ 403 հազար   500  դրամ, փետրվարին՝ 405 հազար 300 դրամ։   

Մալաթիա-Սեբաստիայում՝ 2023 թ. փետրվարին՝ 352 հազար 100  դրամ, 2024 թ. հունվարին՝ 384 հազար դրամ, փետրվարին՝ 385 հազար դրամ։ Իսկ ահա  Նուբարաշենում 2023 թ. փետրվարին  206 հազար 50   դրամ էր, 2024 թ. հունվարին՝ 228 հազար 100 դրամ, փետրվարին՝  228 հազար 100  դրամ։ 

Նշենք նաև, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին   Երևանում աճել են անշարժ գույքի նկատմամբ գործարքները։ Նախորդ տարվա փետրվարին իրականացվել է 1 724 գործարք, այս տարվա փետրվարին՝ 2 428։ 

Երևանում նախորդ տարվա փետրվարին գրավադրվել է 838 գույք, այս տարվա փետրվարին՝ 1 125: Վարձակալության գործարքներն էլ ունեն հետևյալ պատկերը՝ նախորդ տարվա փետրվար՝ 642  գործարք, այս տարվա փետրվար՝ 914 գործարք։ 

Հ. Մ.