Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսությամբ երկիր. ԱՄՆ առևտրի նախարարություն

Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսությամբ երկիր. ԱՄՆ առևտրի նախարարություն
Տնտեսություն
12:05, 11 ноябрь 2022
ԱՄՆ առևտրի նախարարությունը անցկացրած հետաքննության արդյունքներով որոշել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսությամբ երկիր, և Ռուսաստանի տնտեսության կարգավիճակը կվերադասակարգվի որպես ոչ շուկայական։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Առևտրի նախարարությունը (ԱՄՆ) կարծում է, որ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսությամբ երկիր, ուստի պետք է վերադասակարգվի որպես ոչ շուկայական տնտեսությամբ երկիր՝ ԱՄՆ հակադեմպինգային մաքսային օրենքի նպատակների համար»,- ասված է նախարարության որոշման մեջ։ 

Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ-ը Ռուսաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ է շնորհել 2002 թվականի ապրիլին։