Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան

Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:

«2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 մլրդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5.12 տոկոսը: Մեր թիրախը 2026-ի համար 6 տոկոսն է, որը բազմաթիվ ընդդիմադիրների կողմից համարվում էր անիրատեսական ցուցանիշ»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և համեմատության համար նշեց, որ նախկին իշխանությունների շարքերում մեծ ոգևորություն առաջացրած և շահարկվող 2017 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել էին ընդամենը 253 մլն դոլար:

Նրա խոսքով՝ ՀՀ նոր պարտավորություններն ուղղված են կապիտալ ծախսերին և մարդկային կապիտալի զարգացմանը, ոչ թե ընթացիկ ծախսերին. «Դա մեզ հնարավորություն է տալիս ապագայում շատ ավելի հեշտությամբ սպասարկել մեր պարտքային բեռը»:

«ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջեի նախագծին և կոչ է անում կողմ քվեարկել»,- ամփոփեց Գևորգ Պապոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում