Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանում քննվում է Սիսիանի քաղաքապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանում քննվում է Սիսիանի քաղաքապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
Իրավունք
15:01, 16 июль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքապետը երեկ գիշերը ձերբակալվել էր:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):