Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը բավարարեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի դիմումը և վերացրեց Խաչատուրովի սահմանափակումների արգելքն ու խափանման միջոցը

Դատարանը բավարարեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի դիմումը և վերացրեց Խաչատուրովի սահմանափակումների արգելքն ու խափանման միջոցը
Իրավունք
12:05, 30 август 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը: Նիստի ժամանակ դատարան դիմում է ստացվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից, որով նա միջնորդում է որպեսզի վերացվի Յուրի Խաչտուրովի և մյուսների նկատմամբ կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև վերացվի Խաչատուրովի սահմանափակումների արգելքը։

Մեղադրյալները չառարկեցին միջնորդության դեմ, իսկ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկեց միջնորդության դեմ՝  նշելով, որ անհրաժեշտություն կա խափանման միջոցները և արգելանքի սահմանափակումները պահպանել։

Դատարանը տեղում խորհրդակցելով, որոշեց որ Միհրան Պողոսյանի դիմումը ենթակա է բավարարման և որոշեց վերացնել Յուրի Խաչատուրովի սահմանափակումների արգելքը։