Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործը կարճելու դեմ բողոքը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ՍԴ դիմելու միջնորդության առթիվ որոշում կայացնելու

Մարտի 1-ի գործը կարճելու դեմ բողոքը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ՍԴ դիմելու միջնորդության առթիվ որոշում կայացնելու
Իրավունք
14:06, 15 июль 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։

Այսօրվա նիստում պաշտպանական կողմը հայտնեց իր դիրքորոշումը բերված միջնորդության վերաբերյալ` նշելով, որ ՍԴ դիմելու հիմքեր չկան։

Պաշտպանների դիրքորոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց․
«Չփորձվի մյուս անգամ դատարնում ստեղծվի տպավորություն, որ մենք այս աշխատակարգային որոշումն այլ կերպ ենք մեկնաբանում  ու կասկածի տակ ենք դնում, քննադատում  և չենք կատարում ՀՀ դատարանների որոշումները։ Այդ թվում նաև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մասնագիտական առումով մենք ցանկացած անհամաձայնություն կարող ենք որևէ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել»։  

Արամ Օրբելյանն առանց դատավորի թույլտվության տեղից ասաց, որ դատախազությունը սուտ ասեց և ինքն ուզում է արձագանքել։

Պետրոս Պետրոսյանը դիմելով դատարանին ասաց, որպեսզի դատարանն արձագանքի Օրբելյանի հայտարարությանը։ 

Դատավոր Նարինե Հովակիմյանը ասաց, որ արդեն արձագանքեց և արգելեց Օրբելյանին խոսել։

Այնուհետև կողմերի միջև սկսվեց փոխադարձ լեզվակռիվ ինչին դատարանն արձագանքեզ՝ նշելով, որ բոլորին թույլատրվել է հայտնել իրենց դիրքորոշումները և արձագանքել դրանց։

Այնուհետև դատվոր Նարինե Հովակիմյանն ասաց, որ միջնորդության քննարկումը համարում է ավարտված և դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր ժամը 15․30-ի սահմաններում։