Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել. նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել. նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար
Իրավունք
19:45, 14 март 2024
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում իրականացված խուզարկությունից ու այլ քննչական գործողություններից հետո 5 անձ է ձերբակալվել, նրանցից մեկը քաղաքապետարանի պաշտոնատար անձ է:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշել՝ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։