Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակով տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը. ՆԳ նախարար

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակով տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը. ՆԳ նախարար
Իրավունք
15:42, 25 март 2024
«ՆԳՆ-ի կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների՝ անգամ մեկ րոպե կանգ չի եղել»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և հավելեց, որ կառույցը զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն:

«Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները»,- ասաց նա: Անդրադառնալով պարեկային ծառայության հագեցվածությանը՝ ՆԳ նախարարն ասաց. «Ծառայությունն ունի գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա»:

Վահե Ղազարյանի խոսքով՝ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով՝ ՀՀ ՆԳՆ-ն զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 58 տոկոս ցուցանիշով: «Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը»,- ընդգծեց ՆԳ նախարարը: