Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Իրավունք
17:06, 16 апрель 2024
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
 
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով»,-նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։