Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Բաբայանի գործով Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի գումարը վերադարձնելու միջնորդությունները քննարկելու համար

Սամվել Բաբայանի գործով Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի գումարը վերադարձնելու միջնորդությունները քննարկելու համար
Իրավունք
13:11, 29 сентябрь 2021
Սամվել Բաբայանի գործով դատական նիստը սկսվեց ամբաստանյալներից մեկի՝ Սամվել Պողոսյանի պաշտպանի կողմից գրավի գումարը վերադարձնելու միջնորդությամբ։ Ավելի վաղ, Վճռաբեկ դատարանը Պողոսյանի կալանքը փոխարինել էր գրավով։ Հիմա, պաշտպանի կարծիքով, երեք տարի անց, իր պաշտպանյալը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, ունի մշտական բնակության վայր, խնամքին կան ծնողները և կինը և քանի որ չկա պատշաճ վարքագիծ ապահովելու դեմ որևէ փաստարկ, միջնորդեց վերադարձնել խափանման միջոց հանդիսացող գրավը։ Պաշտպանը, մեկ այլ միջնորդությամբ խնդրեց դատարանին վերադարձնել նաև ամբաստանյալներից մյուսի՝ Սանասար Գաբրիելյանի համար, որպես երաշխավորություն վճարված գումարները։ Միջնորդությունները քննարկելու համար Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։