Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության  վերաբերյալ որոշում կայացնելու
Իրավունք
14:53, 20 июль 2021
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց առաջին դատական նիստը։ 

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ 

Այսօրվա նիստում Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարան է ներկայացրել միջնորդություն իր պաշտպանյալի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանը կարծում է, որ խափանման միջոցի անհրաժեշտություն չկա։     

Մեղադրող դատախազ Ա. Ստեփանյանն էլ, հայտնելով իր դիրքորոշումը, ասաց, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ 
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 16.00-ին։ Քանի որ դատավորն այսօր ունի մեկ  այլ նշանակված դատական նիստ, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին։